Friday, May 25, 2012

Պրեմիերա - Անծանոթը

Երկար սպասումներից հետո նշանակվեց նախորոք սիրված սերիալի պրեմիերայի օրը:
Նույնիսկ մամուլը չկարողացավ լռել այդ փաստի մասին:

Մանրամասները դիտեք ինքներդ այստեղ:

Friday, May 4, 2012

Անծանոթը


                                               ²Ü̲ÜàÂÀ


Բացարձակապես նոր հեղինակային սերիալ Շանթ-ի եթերում:
Կարո՞ղ եք պատկերացնել մի այսպիսի իրավիճակ: Երկու տարի ծառայելով
Հայրենիքին` անհամբեր սպասել եք ծառայության ավարտին, քանի որ Ձեզ է
Սպասում Նա` Ձեր կյանքի սիրելի էակը, Ձեր կյանքի միակ իմաստը: Եվ ահա զինվորական ծառայությունից վերադառնալուն պես, Ձեզ թվում է, թե դուք Դրախտում եք: Այս աշխարհում միայն Դուք եք և Ձեր սիրելին:
Իհարկե լավ է, որ կա սիրելի էակը, բայց կան նաև մանկության ընկերները, մտերիմներն ու ծանոթները:
Այսինքն ի՞նչ ստացվեց: Դուք վերադառնում եք տուն: Բացի ընտանիքից Ձեզ են սպասում նաև Ձեր մտերիմներն ու սիրելի ընկերները: Թվում է թե ամեն ինչ իդեալական է, լավ է ու գեղեցիկ, սակայն...
Սակայն ամեն ինչ մի ակնթարթում շուռ է գալիս և փոխվում է: Ի՞նչ կզգայիք եթե հասկանայիք, որ այս ամենը ներկայացման մի տեսարան է. որ դուք ընդհամենը շախմատի նավակ եք, որին զոհում են Ձեր ընկերները հանուն իրենց հաղթանակի:
Ի՞նչ կզգայիք, եթե հասկանայիք, որ Ձեր բոլոր ընկերներն ու մտերիմները ում սիրել եք, Ձեզ օգտագործել են հանուն իրենց շահի: Ի՞նչը կարող է այս ամենին հետևել. Բանտը, վրեժը, թե մահը...
Կյանքի այս հարվածներից, մտերիմների ու սիրելիների դավաճանությունից  հետո, դուք կկարողանայի՞ք հաղթահարել և ապրել, կկարողանայի՞ք նորից սիրել և ներել... Գուցե ապրեիք միայն հանուն վրեժի...





Մեր սերիալի հերոսը շատ ուժեղ է, նա կարող է համակերպվել, բայց երբեք չի կարող մոռանալ... նա կպայքարի, և կհաղթի, կվերադարձնի այն ամենը ինչ գողացել են իրենից` կյանքի երազանքներն ու սիրելի էակին...
Դիտեք և տեսեք, թե ինչ ուժեղ կարող է լինել մարդը, որպեսզի կարողանա դիմակայել և հաղթահարել կյանքի հարվածներին...
Սերիալի պաշտոնական կայքում դուք բոլորից շուտ կարող եք դիտել ֆիլմի պատմությունը, և տեսնել(նկարների տեսքով) այն ամենը ինչ տեղի է ունենում նկարահանումների ժամանակ:



video


Անհամբեր կսպասեմ Ձեր արձագանքին:








Դերերում .


²ð²Ø      ----         ê³ñ·Çë  ¶ñÇ·áñÛ³Ý
¸²ìÆ    ----       ¶¨áñ· ¶ñÇ·ñÛ³Ý
²ÈÆΠ      ----         ì³Ñ³·Ý ¶³ÉëïÛ³Ý
ì²Ð²Ü    ----          ¶Ý»É ê³ñ·ëÛ³Ý
غðÆ      ----          êáýÛ³ äáÕáëÛ³Ý
úвܠ      ----            ¶áõñ·»Ý ²ÝïáÝÛ³Ý
вêØÆΠ ----         ²Ý³ÑÇï øáã³ñÛ³Ý
¾¸¶²ð     ----       гÛÏ ¼áñÇÏ۳ݠ 
вÎà´     ----      ȨáÝ Ô³½³ñÛ³Ý
êàܲ       ----       èáõ½³Ýݳ гñáõÃÛáõÝÛ³Ý
ÈàôƼ      ---        ¼³é³   ØÇݳëÛ³Ý
ìðàôÚð    ---       ê¨³Ï ê³ÝÃñáëÛ³Ý
Øàô𲸠  ---     гÛÏ Âáñáë۳ݠ   

Monday, December 26, 2011

"Ամանորյա խառնաշփոթ" կամ "Աշխարհի վերջը"


Մոտենում են բոլորի կողմիծ սիրված տոները: Մնացել է ընդամենը 5 օր, մինչև կսկսվի տոնական իրարանցումը: Այսօր արդեն բոլորը անցել են շտապ 
պատրաստությունների, բոլորի դեմքին տոնական ժպիտներ են, և սպասելիքով լի հայացքներ: Տոներին նախապատրաստվում են նաև տարբեր ընկերություններ,
որոնց շարքը գլխավորում է "Շանթ ՀԸ"-ը: Արդեն քանի տարի շարունակ Շանթի ամանորյա նվերները դառնում են շատերի համար լավագույնները:
Այս տարի սպասվում է մի նոր մակարդակի նվեր: Ամբողջ անձնակազմի քրտնաջան աշխատանքի շնորհիվ, այս նոր տարին կլինի լրիվ աշխարհի վերջը: Չնայած 
ես կարծում եմ, որ աշխարհի վերջը, իր հայտնի լինելու փաստը պետք է դեռ շատ աճեցնի, որ հասնի ասյ անգամվա Շանթի ամանորյա "հանդեսին":
Ասյ տարի բոլորս վայելում ենք AAA"Աշխարհի վերջը"AAA միասին:

Wednesday, December 21, 2011

"Շանթ"-ը կոտրեց բոլոր ստերիոտիպերը


Անցել է արդեն 16 տարի, ինչ "Շանթ"-ը եթեր է հերառձակվում: 16 տարի չարչարանք, և արտակարգ արդյունք: Այսօր "Շանթ"-ը ստեղծել է այնպիսի մի տեսադարան, որը դարձել է բոլորի կյանքի մի մաս: Երկար տարիների ընթացքում նա կոտրում էր բոլոր գործող ստերետիպերը տարբեր միջոցառումներով և հաղորդումներով: Արդյունքում նա հաղթանակեց, և Մենք միայն շնորհակալ ենք նրան իր գործունեության համար: Մաղթում ենք անխափան եթեր մեր սիրել հեռուստաալիքին:

video


Thursday, December 8, 2011

Խառը իրավիճակ Ռուսաստանում

Երեկ նորից սափրագլուխները բարձրացրին իրենց "գլուխը": Չակերտների մեջ եմ գրում, որովհետև գլխի, առավելևս խելքի առկայության դեպքում սափրագլուխ չէին լինի:
Ինչ են ուզում ապացուցած լինեն, ոչ ոք չի հասկանում: Երեկ նորից ծեծել և դանակահարել են մարդու, այս անգամ մեր հայրենակից Արամին: Կուզենայի խորին ցավակցություններս հայտնել տղայի հարազատներին:
Այս ինքնակոչ պատերազմը, արդեն շատ վաղուց է սկսվել: Փոքր ինչ ընդմիջումից հետո նորից արյուն է թափվում, և ինչ պետք է արվի ոչ ոք չի կարողանում ասել: Բա տենց կլինի՞: Մի բան պետք է անել! Բայց ինչ՞, և ինչպե՞ս:
Եթե չեն սպանում, ուրեմն սրբապղծում են: Դրանք թեկուզ սափրագլուխ չեն, բայց նույն մակարդակի անասուններ են: Այո, հենց անասուն: Մարդը անասունից տարբերվում է մտածելու ունակությամբ:
Չէ որ համաձայն շատ ճիշտ արտահայտության, երե չես հարգում, չես էլ հարգվի: Հուսով եմ սրա վերջը կտրվի:

Չեմ ուզում տխուր ավարտել գրառումը: Առաջարկում եմ նայել առաջարկված հոլովակները, և գոնե ինչ-ր չափ հոգեվոր բավարարվածություն ստանալ:
Մենք էլ հանգիստ կարող ենք բոլորի վերջը տալ, ուղղակի պետք չի մեզ ջղայնացնել :)


Thursday, December 1, 2011

Եդեմի Գաղտնիքները - Շատ լավնաաաա

Պամ-պարամ-պամ-պամ :) Հարգելի ընկերներ, Սիրված սերիալի առաջին սերիան արդեն հասանելի է օնլայն տարբերակով: Շտապ սեղմում ենք կոճակը, և առաջի կա 45 րոպեն ընկղմվում հաճույքների աշխարհ: Սպասում եմ արձագանքների:




Ջեմիկը

Եվս մեկ սերիալ Սերգեյ Դանիելյանի մասնակցությամբ: Չեմ ասում փնովելու համար: Նույնիսկ հակառակը` ոգևորելու: Այդ ով չգիտի Մեծ Մամեին :) Թող ներեն ինձ Սերգեյի մարմնավորած մնացած կերպարները, բայս հիմա նրանց մասին չեմ ուզում խոսել:

video
Սերգեյ Դանիէլյան` կոմեդիայի արքա՞: Չեմ կարող հստակ ասել, սակայն մի բան գիտեմ հաստատ. նա կարողանում է ապրել իր կեպարով և մեզ ուրախացնել:
Տեսնենք, թե այս անգամ ինչպես կնդունվի նրա հերթական կերպարը:
Նույնը Կարելի է ասել Իրայի մասին. 2 Դանիելյան, մեկ բեմ: Այլ կերպ անհնարին է բնորոշել նրանց դերը բեմական աշխարհում:
Չմոռանանք, որ կինոն նույնպես բեմ է, միգուցե ավելի դաժան քան թատրոնինը:
Մի խոսքով, շնորհավորենք նրանց հերթական պրեմիերան, և վայելենք ստացվածը :)


ԲԱՐԻ ԴԻՏՈՒՄ

Tuesday, November 29, 2011

Եդեմի գաղտնիքները - Պրեմիերայի օրը նշանակված է

Ահա և մոտենում է, չնայած նոր, բայց արդեն սիրված հեռուստասերիալի սկիզբը: Հույզերը շատանում են, սպասման լարումը աճում: Չնայած, որ սերիալը դեռևս չի հերառձակվել, սակայն արդեն շատերն են խոսում նրա մասին: Համաձայն մեր` հայական բնույթի, արդեն կան նույնիսկ քննադատողներ և բարեխոսներ :)
Մոտենում է սերիալի պրեմիերայի օրը. ի՞նչ կլինի արդյոք, ի՞նչպես կփոփոխվեն քննադատողների և բարեխոսների բանակների թիվը, ի՞նչպիսի հույզեր են սպասվում: Այս ամենի մասին շատ շուտով:
Առաջին սերիան կհերառձակվի 2012 թվականի, դեկտեմբերի 5-ին "Շանթ"-ի եթերում:
Իհարկե կայքում կկարողանաք դիտել նախորոք:

Հետևեք Բլոգ-ի գրառումներին, և իմացեք առաջինը:




"Աշխարհի հայերը" հաղորդմանը այս անգամ հյուրընկալեց Արթուր Սարգսյանը

"Աշխարհի հայերը" հաղորդմանը այս անգամ հյուրընկալեց Արթուր Սարգսյանը: Հուսով եմ բոլորդ էլ գիտեք նրա մասին, կամ գոնե լսել եք:
Բոլորս էլ դիտել ենք հանրահայտ "Պիկ Ժամը" գեղարվեստական կինոնկարը: Իսկ, թե ինչ կապ ունեն Արթուրը և <<Պիկ>>-ը, կիմանաք հոլովակից :) 
Հետաքրքրե՞ց: Ուրեմն կիրակի օրը ժամը 23:30 դիտեք "Շանթ"-ը, կամ պարզապես դիտեք կայքում:


video

Monday, November 28, 2011

Ուլտրա մութ

Վերջապես մեկնարկեց բոլորի կողմից շատ սպասված այս նախագիծը: 
Երեկ` 27.11.2011, <<հերոսների>> առաջին հնգյակը մասնակցեց խաղին: Դժվար է ասել, թե արդյոք ստացվեց վախենալու հաղորդում, քանի որ ամբողջ հաղորդումը լի էր խինդ ու ծիծաղով: 
Հետաքրքիր էին նաև բոլոր <<հերոսները>> առանձին-առանձին վերցված, որպես օրիգինալ կերպարներ: 
Նայելուց կարելի է վախենալ, սարսափել, ստանալ ադրենալին: Սակայն կարելի է նաև լիաթոք ուրախանալ, ծիծաղել <<հերոսների արկածների>> վրա: Մի խոսքով Շանթ ՀՏ հերթական պրոյեկտը հաջողվեց :) Սպասենք նորանոր <<արկածների>>: