Friday, May 4, 2012

Անծանոթը


                                               ²Ü̲ÜàÂÀ


Բացարձակապես նոր հեղինակային սերիալ Շանթ-ի եթերում:
Կարո՞ղ եք պատկերացնել մի այսպիսի իրավիճակ: Երկու տարի ծառայելով
Հայրենիքին` անհամբեր սպասել եք ծառայության ավարտին, քանի որ Ձեզ է
Սպասում Նա` Ձեր կյանքի սիրելի էակը, Ձեր կյանքի միակ իմաստը: Եվ ահա զինվորական ծառայությունից վերադառնալուն պես, Ձեզ թվում է, թե դուք Դրախտում եք: Այս աշխարհում միայն Դուք եք և Ձեր սիրելին:
Իհարկե լավ է, որ կա սիրելի էակը, բայց կան նաև մանկության ընկերները, մտերիմներն ու ծանոթները:
Այսինքն ի՞նչ ստացվեց: Դուք վերադառնում եք տուն: Բացի ընտանիքից Ձեզ են սպասում նաև Ձեր մտերիմներն ու սիրելի ընկերները: Թվում է թե ամեն ինչ իդեալական է, լավ է ու գեղեցիկ, սակայն...
Սակայն ամեն ինչ մի ակնթարթում շուռ է գալիս և փոխվում է: Ի՞նչ կզգայիք եթե հասկանայիք, որ այս ամենը ներկայացման մի տեսարան է. որ դուք ընդհամենը շախմատի նավակ եք, որին զոհում են Ձեր ընկերները հանուն իրենց հաղթանակի:
Ի՞նչ կզգայիք, եթե հասկանայիք, որ Ձեր բոլոր ընկերներն ու մտերիմները ում սիրել եք, Ձեզ օգտագործել են հանուն իրենց շահի: Ի՞նչը կարող է այս ամենին հետևել. Բանտը, վրեժը, թե մահը...
Կյանքի այս հարվածներից, մտերիմների ու սիրելիների դավաճանությունից  հետո, դուք կկարողանայի՞ք հաղթահարել և ապրել, կկարողանայի՞ք նորից սիրել և ներել... Գուցե ապրեիք միայն հանուն վրեժի...





Մեր սերիալի հերոսը շատ ուժեղ է, նա կարող է համակերպվել, բայց երբեք չի կարող մոռանալ... նա կպայքարի, և կհաղթի, կվերադարձնի այն ամենը ինչ գողացել են իրենից` կյանքի երազանքներն ու սիրելի էակին...
Դիտեք և տեսեք, թե ինչ ուժեղ կարող է լինել մարդը, որպեսզի կարողանա դիմակայել և հաղթահարել կյանքի հարվածներին...
Սերիալի պաշտոնական կայքում դուք բոլորից շուտ կարող եք դիտել ֆիլմի պատմությունը, և տեսնել(նկարների տեսքով) այն ամենը ինչ տեղի է ունենում նկարահանումների ժամանակ:





Անհամբեր կսպասեմ Ձեր արձագանքին:








Դերերում .


²ð²Ø      ----         ê³ñ·Çë  ¶ñÇ·áñÛ³Ý
¸²ìÆ    ----       ¶¨áñ· ¶ñÇ·ñÛ³Ý
²ÈÆΠ      ----         ì³Ñ³·Ý ¶³ÉëïÛ³Ý
ì²Ð²Ü    ----          ¶Ý»É ê³ñ·ëÛ³Ý
غðÆ      ----          êáýÛ³ äáÕáëÛ³Ý
úвܠ      ----            ¶áõñ·»Ý ²ÝïáÝÛ³Ý
вêØÆΠ ----         ²Ý³ÑÇï øáã³ñÛ³Ý
¾¸¶²ð     ----       гÛÏ ¼áñÇÏ۳ݠ 
вÎà´     ----      ȨáÝ Ô³½³ñÛ³Ý
êàܲ       ----       èáõ½³Ýݳ гñáõÃÛáõÝÛ³Ý
ÈàôƼ      ---        ¼³é³   ØÇݳëÛ³Ý
ìðàôÚð    ---       ê¨³Ï ê³ÝÃñáëÛ³Ý
Øàô𲸠  ---     гÛÏ Âáñáë۳ݠ   

No comments:

Post a Comment